կարևոր
526 դիտում, 41 րոպե առաջ - 2026-08-18 23:40
Հասարակություն Քաղաքական

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է․

«Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող փոխարտգործնախարար էն տղեն` Վահանը Կոստանյան, Ուկրաինայում դիվանագիտության «մաստեր կլաս» է ցուցադրում, Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարում է, թե «Ղարաբաղը տարիներ շարունակ գտնվում էր օկուպացիայի տակ։ Բայց այսօր այն կրկին թյուրքական հող է»,- հետո շարունակում.

«Եվ մենք, Աստծո օգնությամբ և մեր բարեկամների աջակցությամբ, կհաղթենք այս պատերազմը»:

Միրզոյան Արարատի «կանտորը» այնպիսի արտաքին քաղաքականություն է վարում, որ այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ Հայաստանի մասով չեն պահպանում և ով ինչ ուզում` ասում է։