|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Բարեկիրթ» ԱԺ-ի անդին քաղաքական բանտարկյալներն են, որոնց իշխանությունը տարաբնույթ հոդվածների տակ է մտցնում, քննչականներ, դատախազություններ, դատարաններ ու բերդեր «ուղեկցում», խլում ունեցվածքը, ճնշումների և հոգեբանական հարձակումների ենթարկում։
Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին։
Գործող ռեժիմն իր առաջ խնդիր է դրել՝ ամենատարբեր ճանապարհներով ու միջոցներով լռեցնել բոլոր նրանց, ովքեր կհիշեցնեն իր հրեշավոր էությունն ու հանցագործությունները, որոնք ճակատագրական հետևանք են թողել հայ ժողովրդի պատմության վրա։