|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Օգոստոսի 12-ին հայրենի բնակավայր՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղ է վերադարձել 1970թ․ ծնված Սեյրան Մարկոսյանը, որը 1992-ին Բաղանիս գյուղի տարածքում Բաղանիսի բնակիչներ Սերյոժա Սահակյանի եւ նրա կնոջ սպանության գործով դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Ս․ Մարկոսյանը Ոսկեվան է վերադարձել քաղաքացիական հիվանդանոցից։ Նա առողջական լուրջ խնդիր ունի, որը համարվել է կալանքի հետ անհամատեղելի, եւ նա ազատվել ու տուն է վերադարձել 34 տարվա անազատությունից հետո»։