|
Փոխարժեքներ
02 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.26 |
| EUR | ⚊ | € 422.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.2019 |
| GBP | ⚊ | £ 492.92 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
NEWS.am-ի տեղեկություններով, նախօրեին հատուկջոկատայինները Երևանի Թումանյան փողոցից ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին բերման են ենթարկել ապօրինի զենք պահելու կասկածանքով, բայց նրանց մոտ ապօրինի զենք չի հայտնաբերվել: 3 ժամ հետո նրանք բոլորն ազատ են արձակվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակավորված հատուկջոկատայինները Թումանյան փողոցում կանգնեցնում մեքենան և ստուգումներ անում: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ բերման ենթարկվածները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն են։