|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում, «Բոմբ» ակումբի մոտ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1 հոգի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով 5 վիրավորներից 4-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։