կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-05 08:32
Հասարակություն

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ՎԱԶ-21012-ն ու КрАЗ-ը. տուժածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ՎԱԶ-21012-ն ու КрАЗ-ը. տուժածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ-21012 և КрАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Բախման հետևանքով ՎԱԶ-21012-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ և նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
 
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ հատուկ տեխնիկայի միջոցով, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ում տեղում բժիշկները առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն:
  
Ոստիկանությունը պարզում է КрАЗ-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված ՎԱԶ-21012-ի վարորդի ինքնությունը: