|
Փոխարժեքներ
11 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.07 |
| EUR | ⚊ | € 422.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4217 |
| GBP | ⚊ | £ 494.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.74 |
Ամերիկացի զինվորականները կրակ են բացել պանամական դրոշով նավի ուղղությամբ, որը փորձել է ճեղքել Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը։
Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը, ամերիկացի անանուն պաշտոնյան նշել է, որ ամերիկյան ռազմական ուղղաթիռը կրակ է բացել այն բանից հետո, երբ նավի անձնակազմը անտեսել է մի քանի նախազգուշացում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պաշտոնյան նշել է, որ հարձակումից հետո նավը, հավանաբար, փորձել է անձնակազմին տեղափոխել մեկ այլ քաղաքացիական նավ։
Օգոստոսի 11-ին բրիտանական Vanguard խումբը և ծովային անվտանգության ոլորտում գործող աղբյուրը հայտնել են, որ պանամական դրոշով Vela Nova բեռնատար նավը Օմանի ծոցում հրթիռային հարձակման է ենթարկվել։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների կառավարման կենտրոնը հաստատել է առևտրային նավի և ռազմական ուժերի մասնակցությամբ միջադեպը։