Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 21-րդ դարի ամենազարգացող թիմը ճանաչել է «Շախտյորին»: Նշվում է, որ «հանքափորները» դեռ տասը տարի առաջ նույնիսկ մոլորակի 1000 ուժեղագույն ակումբների ցուցակում չկար, իսկ այժմ IFFHS-ի վարկանշում 24-րդ տեղն է զբաղեցնում:
«Շախտյորը» գերազանցել է իսպանական երկու ակումբների` «Վիլյառեալին» և «Սևիլիային»: Առաջինը վերջին տասնամյակում հավաքել է «հանքափորներից» 65.5 միավոր պակաս վարկանշային միավոր, իսկ երկրորդը` 192-րդ տեղից բարձրացել է 21-րդ հորիզոնական: Կիևի «Դինամոն» դասակարգման աղյուսակում 31-րդ տեղն է զբաղեցնում:
21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույն ակումբ ճանաչվել է իսպանական «Բարսելոնան», որը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդին» և «Լիվերպուլին»: «Բարսելոնայի» և «Շախտյորի» պարգևատրման արարողությունը կկայանա հատուկ World Football Gala-2011 մրցանակաբաշխության ժամանակ:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։