|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կոտայքի մարզում դանակի բազմաթիվ հարվածներ ստացած 66–ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է. ըստ Yerkir.am-ի հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի 43 շենքի բնակիչ, 66-ամյա Լևոն Չուլջյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել իրենց տանից:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերում կա սուր կտրող-ծակող առարկայից ստացած 6 հարված:
Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Հրազդանում զբաղվում էր տարադրամի առուվաճառքով։