|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ընդամենը 3 օրում ՀՀ-ում 224 անձ ձեռք է բերել մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ՝ վճարելով ընդհանուր 234 մլն 400 հազար դրամ։ Ամենամեծ պահանջարկն ունի 600 հազար դրամ արժողությամբ համարանիշը»,- ասուլիսին ասաց ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների
Նշենք, որ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի համար մշակվել են նոր չափորոշիչներ, ֆիքսվել են արժեքներ` մի կողմում 2 կամ 3 զրո, մյուս կողմում՝ 2 կամ 3 թվերի կրկնություն։ Դրանք հնարավոր է ձեռք բերել՝ 250 հազար դրամից մինչև 8 միլիոն դրամ վճարելով։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի (առնվազն 4 կամ 5 զրոյով) ձեռքբերման կարգում փոփոխություն չի արվել, դրանք ձեռք են բերվում աճուրդով։