Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Բարսելոնայ»-ի հարձակվող Լիոնել Մեսին համաձայնության է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության պայմանների հարցում. գրում են անգլիական ԶԼՄ-ները:
Կողմերը համաձայնության են եկել 5 տարվա պայմանագրի շուրջ. Մեսիի համար գումարը կկազմի 700 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը 3 մրցաշրջան հանդես կգա «Մանչեսթեր Սիթի»-ում, այնուհետև երկու տարի կխաղա ամերիկյան «Նյու Յորք Սիթի»-ում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնա-ի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ցանկություն ունի հեռանալու կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու՝ իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում է: Կողմերի միջև բանակցություններ են ընթացել երկու տարվա պայմանագրի շուրջ:
Մեսին ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնա»-ի կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում: