կարևոր
385 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-24 15:10
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանին գցեցին գետնին՝ ինչ-որ մեկի քմահաճույքի համար․ Ռուբեն Մխիթարյան

«Վստահ եմ՝ բոլորդ տեսել եք Գագիկ Ծառուկյանի ձերբակալման կադրերը, վստահ եմ նաև, որ այդ կադրերը արված էին շատ քիչ զանգվածի և ինչ որ մեկի անձնական քմահաճույքների համար»,- Քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Որպես փաստաբան՝ կարող եմ ասել, որ կարելի է նման ձևով ձերբակալել որևէ մեկին, բայց պետք է մի քանի բաներ հաշվի առնել․ նախ, թե մարդն ինչ հանցանքում է մեղադրվում՝ մարդասպա՞ն է, այլ ծանր հանցագո՞րծ, հետո՝ անձը դիմադրությո՞ւն է ցույց տալիս, թե՞ ոչ։ Բայց երբ Գագիկ Ծառուկյանի դեպքում մենք տեսնում ենք, որ 70 տարեկան բարերար, գործարար մարդը նման ձևով է ձերբակալվում իր տան մեջ, երբ իր տան մեջ մենակով կանգնած է, առանց դիմադրության՝ դա ծիծաղելու էլ չէ, աբսուրդի ժանրից է։ Եթե դա շոու չէր, ամենայն անկեղծությամբ, չեմ հասկանում, թե ինչ էր, ինչ կարիք կար նման ճանապարհ անցած մարդուն նման ձևով ձերբակալել»,- նշեց Մխիթարյանը: