Դիվանագիտական կրթություն չունեցող դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալին: Աշխարհի ամենահզոր երկրում՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն անգլերենի ուսուցիչ Լիլիթ Մակունցն է, արտգործնախարարն էլ լատինական այբուբենի վերջին տառի մականունով հայտնի Արարատ Միրզոյանն է։ Այսպես են քարաժայռ գցել Հայաստանի դիվանագիտության գլխին։ Ցավոք, նույն վիճակն է նաեւ պաշտպանության, առողջապահության, էկոնոմիկայի, քաղավիացիայի եւ այլ ոլորտներում, ամեն տեղ բարձր պաշտոններում գործից անտեղյակ, ոչ մասնագետ կադրեր են՝ հսկայական աշխատավարձերով եւ այլնով։
Ոսկան Սարգսյան
Լրագրող