կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-27 15:48
Հասարակություն

Ոստիկաններն ինձ հինգ րոպե անդադար խփում էին, հետո էլ գցեցին մեքենան․ պահեստազորի գնդապետ

Մայիսի 8-ի առավոտյան Պուշկինի  փողոցում իմ երկու տղաների հետ քայլում էինք մայթով: Տեսնելով , որ ոստիկանության մեքենայի մեջ իմ զինակից ընկերը՝ փոխգնդապետ Առաքելյանն է, որը նաև զոհվածի հայր է, հետ եկա, տղաներին, ոստիկաններին խնդրեցի, որ իջեցնեն զոհվածի ծնողին։ Ասացին՝ գնա էստեղից,՛ արա, ասացի՝ «արա» չի, գնդապետ է դիմացդ կանգնած, ասացին՝ մենք էլ գնդապետ չգիտեմ ինչ անող ենք,  հետո ասացին՝ սրան տարեք․․․ Ասացի՝ ինչ արարք եմ արել, որ տանում եք, սկսեցին խփել․․․ «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի մասին պատմեց պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը։

Նա հայտնեց, որ պահանջում են ծառայողական քննություն նշանակել և մեղավորներին պատժել։

Մանրամասն՝ տեսանյութում։