|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի մերձակայքում հարձակման է ենթարկվել «Իսլամական առողջապահական կոմիտեի» քաղաքացիական պաշտպանության ծառայությանը պատկանող տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով վիրավորվել է մի քանի բուժաշխատող։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը։
«Նաբաթիե ալ-Ֆաուկա և Դար ալ-Մուալիմին թաղամասի միջև ընկած ճանապարհին հարձակման է ենթարկվել «Իսլամական առողջապահական կոմիտեին» պատկանող քաղաքացիական պաշտպանության մեքենա։
Փրկարարների շրջանում կան վիրավորներ»,- հայտնել է գործակալության աղբյուրը։