կարևոր
631 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-22 18:38
Հասարակություն

Քաղբանտարկյալներին զրկում են զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից. հայտարարություն

Քաղբանտարկյալներին զրկում են զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից. հայտարարություն

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել.

«Տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ հետընտրական շրջանում կալանավորված որոշ քաղբանտարկյալների (օրինակ՝ Արեգնազ Մանուկյան, Ավետիք Չալաբյան) զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։

Խստորեն դատապարտում ենք նման արգելքի կիրառումը։ Անկախ վարույթի փաստական հանգամանքներից՝ այն չունի և չի կարող ունենալ որևէ իրավական հիմնավորում, և կալանքը խափանման միջոցից ինքնին վերածում է պատժամիջոցի»։