|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 5 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են Արսեն Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի բեռնատարը և Արսեն Կ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն», - գրում է կայքը։
Սպիտակի բժշկական կենտրոնն էլ հայտնում է, որ վիրավորներից մեկն անչափահաս է։
«Բոլոր տուժածներն անցնում են անհրաժեշտ համալիր հետազոտություններ և ստանում պատշաճ բուժօգնություն։ Հիվանդանոց ընդունվածներից 3-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ 2-ինը՝ բավարար», - հայտնում է ԲԿ-ն։
Նշենք, որ վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վիրավորների ինքնությունը պարզվում է։