|
Փոխարժեքներ
23 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.08 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.9314 |
| GBP | ⚊ | £ 486.68 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են 48-ամյա Գուգրեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 44-ամյա Աղաբեկ Ք․-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և «Toyota Camry»-ի ուղևոր 51-ամյա Քրիստինե Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվար։
Վթարի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Բեռնատարը բարձված է եղել ալյուրի պարկերով, որոնց մի մասը թափվել է։