|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 21–ի լույս 22–ի գիշերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքներին և ռազմական օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, գրում է Սպուտնիկ Արմենիան։
Ինչպես հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունից, օդային բազավորման բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչուներով խոցվել են Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում էին ռազմական նշանակության բեռների բեռնաթափման և պահպանման համար, ինչպես նաև քսայուղային նյութերի ռեզերվուարները՝ նախատեսված Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար:
Բացի այդ, Օդեսայում խոցվել է «Նովայա Պոչտա» ընկերության լոգիստիկ կենտրոնը, որն օգտագործվում էր ռազմական բեռների պահպանման համար:
Օդեսայի մարզի Կովալևկա բնակավայրում, ինչպես հայտարարել են գերատեսչությունից, հարված է հասցվել ուկրաինական «Նեպտուն» ափամերձ հրթիռային համալիրի մարտկոցին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև 2 ծովային նավերի խոցման մասին, որոնք, գերատեսչության տվյալներով, գտնվել են ծովում և օգտագործվել են Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար բեռներ տեղափոխելու նպատակով։