կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-18 22:33
Արցախ

Հրադադարը խախտվել է ավելի քան 170 անգամ

Հրադադարը խախտվել է ավելի քան 170 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի դիրքապահների կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 170 անգամ,  արձանագրվել է շուրջ 850 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից` շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնամարտական թռիչքներ: Մասնավորապես` ապրիլի 14-ին` ժամը 10:15 րոպեից սկսած, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված 411-րդ ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15 կմ հեռավորության վրա:

ՊԲ հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:

Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պահպանությունն իրականացվել է ըստ մարտական կանոնադրության և առանց միջադեպերի. հայտնում են  ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից: