կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-09 10:47
Աշխարհ

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին․ արդեն կա 14 զոհ

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին․ արդեն կա 14 զոհ

Իրանի առողջապահության նախարարությունը  հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից հուլիսի 8-ին իրականացված հարձակման հետևանքով երկրի 5 նահանգներում զոհվել է 14 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հարձակումների հետևանքով վիրավորվել է 78 մարդ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան կողմի գործողությունների հետևանքով վնասվել է Թեհրանից դեպի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաք տանող երկաթուղային գծի մի հատվածը։ Հիշեցնենք, որ հենց Մաշհադում հուլիսի 9-ին պետք է տեղի ունենա ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը։

Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել են, որ հուլիսի 8-ին նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցը նավագնացության համար բաց պահելու նպատակով։ Ամերիկյան հարվածներից հետո Իրանը պատասխան հարձակումներ է իրականացրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։