կարևոր
970 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-08 18:20
Աշխարհ

Այսօր երեկոյան ուժեղ հարված կհասցնենք Իրանին. Թրամփ

Այսօր երեկոյան ուժեղ հարված կհասցնենք Իրանին. Թրամփ

Ամերիկյան ուժերը մտադիր են առաջիկա ժամերին նոր հարվածներ հասցնել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

«Մենք երեկ գիշեր շատ ուժեղ հարված հասցրինք նրանց։ Մենք կարող ենք կրկին հարվածել այսօր երեկոյան», - ասել է ամերիկացի առաջնորդը` հավելելով.

«Ես կզգուշացնեմ նրանց. մենք այսօր երեկոյան ուժեղ հարված կհասցնենք նրանց։ Եվ կտեսնենք, թե ինչ կլինի»։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտաարարել էր.

«Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է։ Ես չեմ ուզում նրանց հետ որևէ գործ ունենալ։ Նրանք խաբեբաներ են, հիվանդ մարդիկ»։

Այս հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ զինվորականների կողմից Իրանին հասցված հարվածների նոր շարքը։ Ինչին ի պատասխան՝ ԻՀՊԿ ռազմածովային և օդատիեզերական ուժերը հարվածել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտի՝ ի պատասխան իրանական տարածքի վրա ԱՄՆ-ի հարձակումների։