|
Փոխարժեքներ
08 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 420.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.8136 |
| GBP | ⚊ | £ 491.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.33 |
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրել է.
«Կան մարդիկ, որոնց անունը ժողովրդի հիշողության մեջ մնում է ոչ թե զբաղեցրած պաշտոններով կամ քաղաքական գործունեությամբ, այլ այն գործերով, որոնք կատարել են հայրենիքի և ժողովրդի համար։ Գագիկ Ծառուկյանը եղել է այդ մարդկանցից մեկը։
Տարիներ շարունակ տարբեր նախաձեռնություններով նա աջակցել և կանգնել է հայ ժողովրդի կողքին։ Բազմաթիվ արցախցի ընտանիքներ տարբեր ծանր ու դժվարին ժամանակներում ստացել են Գագիկ Ծառուկյանի աջակցությունը։ Արցախցիներս երբեք չենք մոռանում այն մարդկանց, ովքեր մեր ժողովրդի ամենադժվար օրերին եղել են մեր կողքին։ Երախտագիտությունը մեր արժեհամակարգի անբաժանելի մասն է, և այդ հիշողությունը որևէ քաղաքական գործընթաց չի կարող վերացնել։
Ուստի, խոր մտահոգությամբ և վճռականորեն դատապարտում եմ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։
Առանձնապես անընդունելի են համացանցում տարածվող այն կադրերը, որոնցում իրավապահ մարմինների ներկայացուցիչները կոպիտ ֆիզիկական ուժ են կիրառում և այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որը որևէ պարագայում չuի կարող համարվել արժանապատիվ։ Եթե նույնիսկ որևէ անձի նկատմամբ իրականացվում է քրեական վարույթ, դա երբեք չի կարող արդարացնել մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը։
Իրավապահ մարմինների առաքելությունը օրենքի պաշտպանությունն է, ոչ թե քաղաքական կամ անձնական հաշվեհարդարի տպավորություն ստեղծելը։ Այնպիսի տպավորություն է, թե օրենքը ծառայում է ոչ թե արդարադատությանը, այլ քաղաքական նպատակների։
Իրավական ցանկացած հարց պետք է ստանա բացառապես իրավական գնահատական՝ անկախ անձից, նրա քաղաքական դիրքից կամ հասարակական հեղինակությունից։ Օրենքի կիրառումը երբեք չպետք է վերածվի մարդու արժանապատվությունը նվաստացնող կամ ոտնահարող գործողությունների։
Ուժի ցուցադրմամբ չէ, որ պետությունն ուժեղ է։ Պետությունն ուժեղ է օրենքի գերակայության, արդարության և մարդու արժանապատվության նկատմամբ ունեցած հարգանքով»։