|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը վերջին շրջանում հանրային հնչեղություն է ստացել, խոսքը վերաբերվում է «Արցախֆրուտ» ՓԲԸ-ին։ Այս մասին տեսաուղերձով ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Ինչպես գիտեք՝ 2024 թվականի հունվարից Արցախի Հանրապետությանը պատկանող բոլոր միջոցները սառեցված են, բայց ստացվել է այնպես, որ 2024 թվականին «Արցախֆրուտ» ՓԲԸ-ից հնարավոր է եղել գումարներ կանխիկասցնել։ Այն, որ ի պաշտոնե պետք է առնվազն տեղյակ լինեի և միասին քննարկեինք, թե այդ գումարները ինչպես ենք ուղղելու մեր ժողովրդի հոգսերը թեթևացնելուն, ես դրա մասին իմացել եմ այլ աղբյուրներից»,-ասել է նա՝ ընդգծելով, որ նաև նման պատճառներից ելնելով էր հայտարարել, որ եթե ընդդիմությունը հաղթի խորհրդարանական ընտրություններում, ապա ինքը չի շարունակելու պաշտոնավարել։
«Բայց քանի որ ունենք այլ իրողություն, պարտավոր եմ ստեղծել հանձնաժողով, որտեղ ընդգրկված կլինեն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցության ղեկավարները, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։ Ամբողջությամբ կուսումնասիրենք գործի դետալները և կներկայացնենք մեր ժողովրդի դատին։
Շատ հաճախ նաև լսում եմ այնպիսի կարծիքներ, որ այսպիսի ժամանակաշրջանում ճի՞րտ է արդյոք խոսել դրանց մասին, թե՝ ոչ։ Իմ պատասխանը հետևյալն է՝ միայն ու միայն ազնիվ, նվիրված աշխատանքի միջոցով կարող ենք շահել մեր ժողովրդի վստահությունը և միայն ու միայն այդ դեպքում մեր ժողովուրդը կկանգնի մեր կողքին, այլ ճանապարհ ուղղակի չկա»,- շեշտել է Իսկանդարյանը։