|
Փոխարժեքներ
23 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.08 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.9314 |
| GBP | ⚊ | £ 486.68 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
«News.5tv.am»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Իշխան Սաղաթելյանի տանը այսօր կատարված խուզարկության և նրան առնչվող մեղադրանքի կապակցությամբ:
ՔԿ հաղորդագրության մեջ կարդում ենք. «2026 թվականի ապրիլի 28-ին Ի.Ս.-ն ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք: Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք»:
Փաստորեն, Իշխան Սաղաթելյանի «հանցանքը» հայտարարագրում իրեն պատկանող գույքի մասին նշելն է եղել, ինչը քննչականը համարել է «արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը», մինչդեռ ՀՀ ՔՕ 509 հոդվածը հստակ սահմանում է, թե ինչն է համարվում արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարել, ըստ հոդվածի.
«1. Քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարչական վարույթով կամ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարույթով դրանց վարույթի ցանկացած փուլում արգելանքի տակ վերցված գույքի նկատմամբ ապօրինի արարքը, որը դրսևորվել է՝
1) գույքի մեկուսացվածությունը կամ նույնականացումն ապահովող և իրավասու անձի կողմից դրված կնիքը կամ կողպեքը ոչնչացնելով, վնասելով կամ այլ կերպ չեզոքացնելով,
2) գույքը յուրացնելով, օտարելով, թաքցնելով, ոչնչացնելով, վնասելով, փոխելով, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելով, այլ կերպ տնօրինելով կամ ապօրինի օգտագործելով այն անձի կողմից, որին այդ գույքը պաշտոնապես վստահված է եղել, ինչպես նաև գույքի սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի կողմից, եթե նրանք տեղյակ են եղել գույքի արգելանքի մասին,
3) գույքի պահպանման պարտականությունը չկատարելով այն անձի կողմից, որի վրա դրված է եղել նման պարտականություն,
4) վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով բանկային գործառնություններ իրականացնելով կամ
5) գույքի բռնագրավման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից այլ ապօրինի եղանակով խուսափելով՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Այս արարքներից որևէ մեկը Իշխան Սաղաթելյանը փաստացի չի կատարել: