Էսօր հարկադիրից նամակ ստացա, որում ասում է, որ հետախուզում են սկսում ինձ պատկանող անշարժ գույքի մասով և կալանք են դնում իմ ֆինանսական միջոցների վրա։
Ցանկանալով հեշտացնել հարկադիրի գործը` ներկայացնում եմ իմ ունեցվածքի ցանկը։
1. երկհարկանի տուն 312 քմ. ընդհանուր մակերեսով
2. 5000 քմ. տնամերձ այգի
3. 1,7 հա սեփական նշանակության վարելահող
4. 1,3 հա ձիթենու այգի
5. 5000 քմ. տնամերձ հողամաս հատկացված որպես սեփականություն Ահ վերաբնակեցման ծրագրի կողմից
6. թռչնանոց 100 քմ. մոտ 80 հատ տարբեր թռչուններով
7. անասնագոմ 150 քմ. 5 հատ մայր խոզով
8. 50 հատ մեղվափեթակ
9. պահեստային շինություն 150 քմ.
10. տանս ամբողջ գույքն էլ ձեզ ղուրբան
Հասցեն ԱՀ, Քաշաթաղի շրջան, քաղաք Կովսական։
Գնացեք ստացեք, ես նույնիսկ ուրախ կլինեմ։ Ստանալուց հետո, երբ իմ ՎՏԲ բանկին ունեցած պարտքը կտաք մնացածը իմ կողմից կնվիրեք ՎՏԲ բանկին ու ՀՀ կառավարությանը։
Կանխավ շնորհակալություն։
Հարգանքներով՝ Կարեն Կովսականցի Մարտիրոսյան։