կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 16:00
Աշխարհ

ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում Տիմոշենկոն նշել է ուրիշի բնակարանը

ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում Տիմոշենկոն նշել է ուրիշի բնակարանը

Ուկրաինայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն երկրի ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նշել է ուրիշի բնակարանը. հայտնում է  Вести-ին:

 

Տեղեկության համաձայն՝ Դնեպրոպետրովսկի Կառլ Մարքսի 26 հասցեի տունը Տիմոշենկոյին չի պատկանում։ Անցյալ տարի հարկադիր ծառայությունը, դատարանի որոշմամբ, բռնագրավել էր այն։ Երբ Տիմոշենկոն բանտում էր գտնվում, բնակարանը հասցրել են վաճառել։ 

 

Տիմոշենկոյի մորաքույր Անտոնինա Ուլյախինան, հաստատել է, որ հայտարարագրում նշվել է հենց այդ բնակարանը։ Նա կարծում է, որ Տիմոշենկոն բանտում կարող էր և չիմանալ, որ բնակարանը վաճառվել է։