Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատարանը դռնփակ նիստում քննում է Արթուր Ավագյանի վերաբերյալ միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, անցել է դռնփակ նիստի։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Արթուր Ավագյանի վերաբերյալ և խնդրել, որ այն քննվի դռնփակ նիստի ընթացքում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագրեր, որոնք չեն կարող հանգեցնել գույքի օտարմանը։
Դիմումը ներկայացնելիս՝ պաշտպան Խուդոյանը նշեց, որ խոսքը գնում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։ Խուդոյանն ընդգծեց, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարումը ռիսկի տակ չի դրվում։
Մեղադրող կողմը չառարկեց․ «Եթե խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին պետության կողմից տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա»։