|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լիբանանի պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոնում Իսրայելի պատվիրակության հետ բանակցությունների անցկացման վայր։ Այս մասին հաղորդել է լիբանանյան NNA լրատվական գործակալությունը:
Լրատվականի տեղեկություններով՝ լիբանանյան պատվիրակությունը գտնվում է Վաշինգտոնում՝ իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացման վայրում:
ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունների հանդիպումները տեղի կունենան Վաշինգտոնում հունիսի 23-25-ը: Առայժմ պարզ չէ՝ բանակցություններին կմասնակցի՞ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, քանի որ նշված օրերին նա պետք է ուղևորություն կատարի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն: