Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանան է ժամանել ամերիկացի պատվիրակ՝ միջնորդելու Իսրայելի ու Լիբանանի միջեւ խաղաղ հանգուցալուծումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Լիբանանում «Ազդակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Նրա փոխանցմամբ՝ այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ Իսրայելի ու Լիբանանի միջեւ դեռ չի սկսվել. Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային հատվածին, որտեղ արդեն իսկ կար լարվածություն, նոր օջախներ այս պահին չկան։
Ըստ նրա՝ մի կողմից Իսրայելը բարձրացնում է սպառնալիքների շեմը, որոշ իսրայելական լրատվամիջոցներ անգամ հաղորդում են, որ ԱՄՆ-ի սպիտակ տանը տեղեկացրել են, որ «Հզբոլլահ»-ի դեմ պատերազմի դեպքում Իսրայելը կօգտագործի աննախընթաց զինատեսակներ՝ խնդիր դնելով սեղմ ժամկետում ավարտել պատերազմը, իսկ մյուս կողմից նկատվում են լարվածության լիցքաթափմանն ուղղված գործողություններ։
«Լիբանան է ժամանել ամերիկացի պատվիրակ, որպեսզի միջնորդի խաղաղ հանգուցալուծմանը», - ասաց Գանտահարյանը՝ ավելացնելով, որ խոսակցություն կա նաեւ արաբական որոշ նախաձեռնողականության մասին ՝ կանխելու Լիբանանի ուղղությամբ հակամարտությունը լայնածավալ պատերազմի վերածելու հավանականությունը։
«Շուտով ժամանելու է նաեւ հատուկ պատվիրակ Վատիկանից, որի հիմնական նպատակն է արդեն Լիբանանի նախագահական ընտրությունների շուրջ կոնսենսուսը։ Այդ պատվիրակը բանակցելու է քրիստոնյա քաղաքական դաշտի, քրիստոնեկան հոսանքների հետ՝ ընդհանուր ընդհանուր կոնսենսուսի համար»,- ասաց Շահան Գանտահարյանը։
Աղբյուր` Փաստինֆո