|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Միջին Արևելքի տագնապով առնչակից քաղաքական բոլոր կողմերը ու հայացքներն այս օրերին ուղղված են դեպի Վաշինգտոն և Թեհրան։ Լիբանանի Հանրապետության նախագահի այցը Վաշինգտոն պատմական այցելություն է, որովհետև վերջին 20-30 տարիների ընթացքում առաջին լիբանացի նախագահն է, որը գտնվում է Վաշինգտնում»,-այս մասին Yerkir-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանի տնօրեն Վիգեն Ավագյանը։
Նրա խոսքով՝ այդ ընդհանուր իրավիճակում լիբանանցիները սրտատրոփ հետևում են երկու ուղղություններին էլ։ Քաղաքական հայացքները բևեռացված են․ մի մասի համար ընդունելի չեն Իսրայելի հետ բանակցությունները, քանի դեռ Իսրայելը բռնագրավված է պահում 55-ից ավելի գյուղեր, բացի այդ Իսրայելում բազմաթիվ լիբանանցի գերիներ կան։ Մինչդեռ մյուս մասն էլ համարում է, որ Լիբանանը պետք է բանակցի Իսրայելի հետ՝ չկորցնելով խաղաղություն կերտելու պատմական պահը։
«Պետք է զգուշավորությամբ մոտենալ այս երևույթին, որովհետև խաղաղությունը խաբուսիկ է»,-ասում է Վիգեն Ավագյանը։
նրա համոզմամբ՝ Իսրայել-Լիբանան հակամարտությունը հետևանքներ է թողել հայ համայքնի շրջանում։ Մեծ թվով գաղթական հայ ընտանիքներ հաստատվել են արևելյան շրջաններում, Բեյրութի արվարձաններում։
«Տագնապը նոր չէ, որ ստեղծված է, տագնապն ունի տասնամյակների պատմություն, և դրա լուծումն էլ մեկ օրվա բան չէ։ Պետք է համբերատարությամբ սպասել և կարողանալ ճիշտ պահին, ճիշտ քաղաքական դիրքորոշումներով հայկական գաղութն անվտանգ պահել»։
Մանրամասն՝ տեսանյութում։