|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար։ Այս մասին Օրդուբադում ընթացող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ համագումար-փառատոնի ժամանակ հայտարարել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին։
Նա նշել է, որ Նախիջևանը «նույնպես ականատես է եղել արևմտյան ադրբեջանցիների կրած ողբերգություններին», և այս համատեքստում նման միջոցառումների անցկացումն այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի։
Ալեքբերլին հայտարարել է, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը հայրենի հողեր համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին»։
Թշնամի երկրի պաշտոնյան հավելել է, որ «Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ ու խաղաղ վերադարձի համար»։