Միասին կարող ենք
կարևոր
1168 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-17 20:06
Քաղաքական

Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը

Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը

Դատախազությունը դիմել է ԿԸՀ և, բնականաբար, ստացել համաձայնություն ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար։ Քրեական գործը ոչ 22 տարի առաջ տեղի ունեցած և վաղեմության ժամկետն անցած որոշման մասով է, և՝ ուշադրություն՝ կառավարության որոշման, ոչ թե նախագահի։

Լավ, իսկ ո՞վ է այդ զավեշտալի գործը պաշտպանել ԿԸՀ-ում։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու թույլտվության համար ԿԸՀ-ում զեկուցել է հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը։ Նրա կարիերան սկսում է ընդամենը 2021 թվականից և 5 տարում փոխել է 5 պաշտոն։

Եվ չնայած նոր է համակարգում, բայց հանրային մեղադրող է հնչեղ գործերով, ինչպես, օրինակ՝ Սերժ Սարգսյանի, Բագրատ սրբազանի, 25 տարի չարչրկված՝ Պողոս Պողոսյանի և այլ գործերով:
Բայց ամենաուշագրավը մամուլի բացահայտումներն են սույն դատախազի վերաբերյալ մեկ այլ դրվագով։

Համաձայն Factor.am-ի՝ 2023թ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Ծովակ Մնացականյանի բարեվարքության վերաբերյալ, նրա հայտարարագիրը կասկածներ է հարուցել գույքի վերաբերյալ։ Համաձայն կայքի տեղեկությունների, հիմա կրկին ցանկանում է առաջխաղացում ունենալ և դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բարեվարքություն անցնելու նպատակով, չնայած որ այդ հանձնաժողովը մի քանի անգամ Ծովակ Մնացականյանի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել:

Ըստ երևույթին, առաջխաղացումը կախված էր ԿԸՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ զավեշտալի միջնորդության դրական ելքից։ Իսկ դա, անխոս, ստացվելու էր, քանի որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին աշխատողը և Փաշինյանի կուսակիցն է (նախկին)։