|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` Փամբակ գետում, շարունակվում են 7 և 13 տարեկան երկու երեխաների որոնողական աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Երեկ հայտնի դարձավ, որ Փամբակ գետն են ընկել 7 և 13 տարեկան երկու աղջիկներ, որոնք, ըստ լրատվամիջոցների, հարազատ քույրեր են։
«Վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։