|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։
Ըստ նախնական տվյալների Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։
Փրկարարների և ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12։50-ին գետից դուրս է բերվել տղամարդու դին, իսկ ժամը 15։50-ին՝ ավտոմեքենան։
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։