Միասին կարող ենք
կարևոր
955 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-28 10:12
Հասարակություն

Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները

Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները

Այսօր՝ հունիսի 28-ին, սկսվել են Փամբակ գետում որոնողական աշխատանքները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, առավոտյան ժամը 08։00-ից Հ․ Նաղդալյանն ու Ս․ Գաբրիելյանը տվեցին հանձնարարականներ, որից հետո սկսվեցին աշխատանքները։

Ջրասուզակները գետում, իսկ փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները, կամավորներն ու որոնվողի հարազատները գետի ողջ երկայնքով սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել։ Քիչ հետ պետք է գետի ողջ տարածքում որոնղական աշխատանքներին միանան նաև անօդաչու թռչող սարքերով որոնողները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։

Փրկարարների և ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12։50-ին գետից դուրս է բերվել տղամարդու դին, իսկ ժամը 15։50-ին՝ ավտոմեքենան։

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։