|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայաստանի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա, ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ»,- լրագրողների հետ զրույցում ասաաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հարցը տրվել է Սահմանադրության փոփոխության համատեքստում, իմ պատասխանն էլ բխել է հենց այդ տրամաբանությունից, մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են։ Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել Հայաստանի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա, ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ի՞նչ է ստացվում, որ այսքանով հանդերձ՝ նա մեղավոր է երրորդ ժամկետի՞ գնալու համար։ Ակնհայտ է, որ նրանց մոտ իհարկե չի ստացվելու, ձախողվելու են»,-ասաց Սերժ Սարգսյանը։