կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-17 20:19
Հասարակություն

Ողբերգություն է, որ կան հայ մարդիկ, որոնք կարող են ծափերով դիմավորել հայրենիքը պարտության տարած մեկին․ Արա Մարտիրոսյան

Ողբերգություն է, որ կան հայ մարդիկ, որոնք կարող են ծափերով դիմավորել հայրենիքը պարտության տարած մեկին․ Արա Մարտիրոսյան

Տնտեսական լրագրող Արա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատկերացնո՞ւմ եք, «հպարտ քաղաքացիները» մի քանի գյուղերից, նախապես իմացել են, թե ո՞ր ժամին եւ որտեղո՞վ է անցնելու իրենց սրտի «վարչապետի» տասնյակից ավելի զրահապատ մեքենաներով շարասյունը։ Քիչ չի իմացել են, դեռ ճանապարհին հավաքվել են ու կանգեցրել շարասյունը, որ իրենց «սրտի խոսքն» ասեն նրան։

Ծիծաղելի եւ էժան բեմադրություն է իհարկե, նկատի ունենալով դավաճանի անասնական վախը իր անձի անվտանգության համար, թիկնազորային բանակով շրջելն ու տեղաշարժի գերգաղտնիությունը։

Սակայն ազգային ողբերգություն է, որ կան հայ մարդիկ, որոնք կարող են ժպիտներով եւ ծափերով դիմավորեն սեփական հայրենիքը պարտության տարած, հայրենի հողը թշնամուն հանձնած, հազարավոր երիտասարդների մահվան ուղարկած եւ տասնյակ հազարների հաշմանդամության պատճառ դարձած մեկին՝ անկախ նրանից դրա դիմաց վճարվել են, թե՞ ոչ։ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է եթե անգամ նման մեկ մարդ լիներ Հայաստանում։ Այդպես դիմավորում են հաղթանակ կերտած պետության ղեկավարին, այլ ոչ թե դավաճանին եւ ժողովրդին ու երկիրը թշնամու առաջ նվաստացրածին։

Միակ եզրակացությունը, որ կարող եմ անել՝ այդ մարդիկ եւ Հայաստանի իշխանությունը զավթած անձը ադրբեջանցիներ են, որոնք տոնում են իրենց հաղթանակը։

Պետք է ազատագրել մեր երկիրը նրանցից։

Հ.Գ. Վստահելի աղբյուրից տեղեկացա, որ դավաճանին դիմավորողները տվյալ գյուղերի բնակիչները չեն, այլ նրա հետ շրջող եւ մասովկա ապահովող անձիք»,- գրել է նա։