կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-17 10:07
Քաղաքական

Ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը. Սերժ Սարգսյան

Ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը. Սերժ Սարգսյան

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ եւ դա ասել եմ անկեղծորեն, առանց որեւէ բան պահելու, ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Եւ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2018թ.-ին ցանկանում է դառնալ ՀՀ վարչապետ: Նա ընդգծել է, որ դեռեւս հսկայական ժամանակ կա, հետո հավելել.

«Իսկ ի՞նչ էական է դա: Արդյո՞ք էական է: Էական չի, չէ՞: Մեր երկրում եղել է քաղաքական պրոցես՝ ընտրություններ: Մեր երկիրն արդեն խորհրդանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի:

Եւ կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը գոնե տեսավ ընտրություններից հետո, երբ որ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին եւ չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարեւորը սա է»: