Միասին կարող ենք
կարևոր
1027 դիտում, 2 ժամ առաջ - 2026-06-10 22:32
Հասարակություն

Հացիկ բնակավայրում բшխվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրшվորից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հացիկ բնակավայրում բшխվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրшվորից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Հացիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Dodge» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 1-ը՝ միջին ծանրության, 2-ն էլ՝ ծանր, կայուն վիճակում։

Բախման հետևանքով «Dodge»-ը  և «Mercedes»-ներից մեկը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։