|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
«Այս պահին հանրեպետության մի շարք տեղամասերում տեղի է ունենում վերահաշվարկ»,-հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա հավելեց, որ մինչև շաբաթվա վերջ հանրապետության մի շարք տեղամասերում տեղի են ունենալու վերահաշվարկներ։
«Ակնհայտ է, որ կան տեղամասերում ստորագրված արձանագրությունների և ԿԸՀ-ի կայքում տեղադրված տվյալների անհամապատասխանություն»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա օրինակ բերեց 27/21 տեղամասը՝ Չարենցավանում, որտեղ «Հայաստան» դաշինքը ստացել է 112 ձայն, իսկ ԿԸՀ կայքում գրված է 8 ձայն։ 29/39 տեղամասում 117 քվե է տրված՝ ԿԸՀ-ի կայքում՝ 80։ Նշելով, որ ԿԸՀ-ից այդ սխալները համարում են տեխնիկական խոտանով՝ Սաղաթելյանը նշեց, որ ԿԸՀ-ի կայքը պարբերաբար անհասանելի է դառնում, կամ բլոկավորվում է, այդ պատճառով էլ չեն հասցնում ստուգել բոլոր տվյալները։