Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը:
«Մինչ սեփական նեղ շրջանակի փառաբանման հույսով ապրող տարատեսակները քննադատում են մեզ ընտրությանը մասնակցելու, մանդատ վերցնելու և կրել-կրվելու համար՝ Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ:
Տեր ենք լինելու մեզ վստահած յուրաքանչյուր քաղաքացու ձայնին»,- գրել է նա:
Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտնել էր, որ 70-ից ավելի ընտրական տեղամասերում վերահաշվարկի աշխատանքներ կլինեն:
Տես նաև՝ Վանաձորի ընտրատեղամասերից մեկում «Հայաստան» դաշինքի 100 քվեի փոխարեն գրվել է 10:
Տես նաև՝ Ձայների վերահաշվարկով «Հայաստանի» քվեները 10-ից դարձել են 100. կեղծված ընտրություններից մի դրվագ:
Տես նաև՝ 70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա. ԿԸՀ: