Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդի՝ 23 հայ քրիստոնյայի և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար:
«Շնորհակալություն քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հզոր էր, և հստակ մեսիջ ուղարկեց նրանց, ովքեր խարխլել են Հայաստանի անվտանգությունը և նրա հարուստ քրիստոնեական ժառանգությունը՝ որպես առաջին երկիր, որը պատմության մեջ ընդունել է Քրիստոսի ավետարանը: Դուք հասկացրեցիք, որ ի տարբերություն Բայդենի վարչակազմի, որ միշտ հրաժարվել է գործել՝ պաշտպանելու քրիստոնյաների իրավունքները ամբողջ աշխարհում, դուք կպաշտպանեք ճնշված քրիստոնյաների իրավունքները աշխարհի բոլոր անկյուններում: Որպես ամերիկացի քրիստոնյա առաջնորդներ՝ մենք Ձեզ մոտ ենք գալիս մի իրավիճակով, որը կարող է լուծվել միայն Ձեր որակներով առաջնորդի կողմից։ Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկական զտումներ է իրականացրել ավելի քան 120 հազար քրիստոնյաների նկատմամբ։ Հայերը դուրս են եկել իրենց պապենական տներից, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվել է դիմել այնպիսի գործողությունների, որոնք կդադարեցնեին էթնիկ զտումները կամ կպատժեին այդ հանցագործության մեղավորներին։ Դրանից հետո ադրբեջանական ռեժիմը պատանդ է պահում 23 քրիստոնյա հայի և մեկ դավանափոխ ադրբեջանցու, ովքեր ենթարկվում են խոշտանգումների՝ ըստ արժանահավատ աղբյուրների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվում է ստուգել բանտարկյալների ինքնազգացողությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը։
Պարո՛ն Նախագահ, մենք հավատում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին», – ասված է նամակում: