կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-02 15:02
Հասարակություն

Կրոնական հողի վրա ինքնասպանություն գործողների թիվն անցել է 700-ը

Կրոնական հողի վրա ինքնասպանություն գործողների թիվն անցել է 700-ը

Տեղեկացրել էինք, որ այսօր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ «Հոգևոր անվտանգություն. մարտահրավերներ, խնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկում:

Քննարկման ժամանակ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ Հայաստանում 65 կրոնական կառույց կա, որոնցից միայն 14-ն են ավանդական եկեղեցուն պատկանում, մնացածը` նոր կրոնական կառույցներն են: Նա հիշեցրեց, որ եթե 2006-ին կրոնական հողի վրա ինքնասպանությունների թիվը հասնում էր 487-ի, հիմա այդ թիվն անցել է 700-ը: 

«Մենք չունենք համապատասխան մասնագետներ, չունենք մի կառույց, ուր կարող ենք դիմել, երբ տեսնում ենք` մարդիկ ուզում են ինքնասպանություն գարծել: Փոխարենը զանգահարում ենք 911, և ոստիկանները գալիս, համոզում են մարդուն, որ չանի այդ քայլը, ինչը չի նշանակում, որ հետո նա էլ չի դիմի նման քայլի, այսինքն` մեզ պետք են հոգեբան-կրոնագետներ, սոցիոլոգ-կրոնագետներ, իրավաբան-կրոնագետներ»,- ասաց Ամարյանը:

Նա նշեց, որ ԱՄՆ-ում քայքայիչ աղանդից տուժածին վերականգնելու համար տրամադրում են 900 000 դոլար, և պահանջվում է 2-7 տարի ժամանակ: