կարևոր
3097 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-28 13:20
Քաղաքական

Պայմանագրերն ու դաշնակիցները գործում են այնքան ժամանակ, քանի դեռ առաջ չեն եկել ավելի շահավետ պայմաններ․ Նաիրի Հոխիկյան

Պայմանագրերն ու դաշնակիցները գործում են այնքան ժամանակ, քանի դեռ առաջ չեն եկել ավելի շահավետ պայմաններ․ Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Ռուսաստանը և Իսրայելը ակտիվ գործընկերային հարաբերությունների մեջ են, բայց դա չի խանգարում, որ ռուսներն օգնեն Պաղեստինին զենքով ու ռազմական այլ միջոցներով։

Թուրքիան պաշտոնապես պաշտպանում է Պաղեստինին, բայց դա չի խանգարում, որ շարունակի ակտիվ տնեսական ու ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ։

Իսկ դուք ասում եք՝ դաշնակցային պարտավորություններ։

Նժդեհն ասում է՝ պայմանագրերն ու դաշնակիցները գործում են այնքան ժամանակ, քանի դեռ առաջ չեն եկել ավելի շահավետ պայմաններ։

Չեմ ուզում վախեցնող բաներ գրել, բայց եթե ուզում ենք կանխել Հայաստանի վրա կախված նոր աղետը, ապա ինքներս պետք է վտանգավոր դառնանք Ադրբեջանի համար։ Ունենք այդ հնարավորությունը։

Իսրայելն էլ սկսեց Գազայի հատվածի դեմ ցամաքային ռազմական գործողությունը, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ Իրանը կմտնի պատերազմի մեջ, ինչը պատերազմը բերելու է մեր տարածաշրջան, իսկ դա նշանակում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիա։ Իսկ դա․․․ Ինչևէ, ապրի Նիկոլը, լավ ասֆալտ է անում, թոշակ է բարձրացնում։

Ես տգետներից սպասելիք չունեմ, ինձ իմ 5% ազգային նվիրյալներն են պետք»։