Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լևոն Մութաֆյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
«Առաջարկում եմ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության շենքի մոտ տանել ու լցնել կանացի մաշված խալաթներ... Թող ուղարկեն Մոսկվա, գուցե պետք գան Պուտինին և մյուսներին...
Այն, ինչ կատարվեց մոսկովյան դատարանում, անբարոյականության, ռասիզմի, մարդու իրավունքների դեմ գործված նոր հանցանքի վկայությունն է... Միաժամանակ, առաջարկում եմ անհապաղ պաշտոնանկ անել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին, քանի որ վերջինս պարտավոր էր անհապաղ հետաքրքրվել ՀՀ քաղաքացու վիճակով, ապահովել փաստաբանով, թույլ չտալ այդ ստորացումը, որն այս դեպքում մասնավորից փոխանցվում է պետությանը, դառնում նրա հանդեպ վերաբերմունք:
Եթե ՌԴ-ում ՀՀ դեսպանը չի կարողանում պաշտպանել ՀՀ քաղաքացու շահերը՝ անկախ նրա կողմից կատարածի հանցավորության չափին, ապա նման մարդն իրավունք չունի ներկայացնելու Հայաստանը: Խնդրում եմ հայաստանցիներին նաև մերժել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ցանկացած նախաձեռնություն մեր երկրում, բոյկոտել նրա բոլոր միջոցառումները: Երբ մենք չենք կարողանում պաշտպանել մեր իրավունքները, մեր արժանապատվությունը, ապա Ռուսաստանի նման անբարո երկիրը կարող է անել ամեն ինչ...
Ի վերջո, այս օրերին ինչու՞ են լռում մեր արտգործ նախարարությունում, Արա Աբրահամյանի հայաստանյան էմիսար Արամ Գասպարի Սարգսյանը որտե՞ղ է...
Ի դեպ, հակառուսական տրամադրություններ չկան իմ մեջ, միշտ բարձր եմ գնահատել ռուսական մշակույթն ու գրականությունը: Ավելացնեմ նաև. ծնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ունեմ մոսկովյան բարձրագույն կրթություն...»: