Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիան այն պետությունն է, որը բոլոր ժամանակներում եղել է բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների համար ողբերգության աղբյուր։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, լրագրող, փորձագետ, «Արցախի համար» նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանը։
«Արցախում կա առնվազն 2 ոսկու հանք, որոնք այսօր շահագործվում են բրիտանական «Անգլո-ասիամայնինգ» ընկերության կողմից։ Երկուսը միասին ոսկու պարունակությունը գերազանցում է 60 միլիարդ դոլարը։ Արցախում կա նաև 2 ոսկու խոշոր հանքավայրեր, որոնց վրա աչք ունեն բրիտանացիները։ Այստեղ ծվարած բրիտանացիների ներկայացուցիչները զբաղվում է ոսկու, ուրանի և արծաթի արդյունահանմամբ և կրկին դժվախտություն է բերում այդ ժողովուրդների համար։ Բրիտանացիները տիրանալով Արցախի հարավին՝ Ֆիզուլի, Կովսական, Ջաբրաիլ, նպատակ ունեն նաև մեր բարեկամ Իրանի նկատմամբ ևս ոտնձգություն անել, իսկ մենք լավ ենք հասկանում, որ այս ամբողջ ոտնձգությունները մեր տարածաշրջանում երկու երկրի վրա է՝ Հայաստան և Իրան։ Մենք հստակ արտահայտում ենք մեր դիրքորոշումը և մեր պահանջները՝ բացեք ձեր հովանավորյալ ադրբեջանցիների հետ Արցախի ճանապարհը և միևնույն ժամանակ վստահ եղեք՝ չենք տա ձեզ որևէ կտոր մեր հայրենիքից, մեր հանքային հարստություններից։ Երևէ ոսկու, ուրանի, արծաթի հանք այլևս չի անցնի բրիտանացիների ձեռքի տակ, հետևաբար ուղղակի ձեզ կոչ ենք անում, ձեր ադբեջանցիներին հրահանգեք բացել ճանապարհը, այլ տարբերակ չունեք»,- ասաց նա։