Փաստաբան Արամ Վարդևանյանը անդրադարձել է լրագրող, մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանի բացահայտումներին՝ նշելով.
«Նաիրի Հոխիկյանը երեկ սկանդալային բացահայտումներ կատարեց: Չնայած շատերը արդեն իսկ այդ ամենը պատկերացրել էին ու ընկալել:
Սահմանադրական դատարանում ամփոփիչ ելույթումս բառացի նշել էի «Բարձր դատարանը ի զորու է կանխել նոր աղետները...»:
Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին: