Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչության իմ գործընկերներից ու Չինաստանի կառավարությունում աշխատող մտերիմներից երեկ ներողություն եմ հայցել ՀՀ բարձրագույն իշխանության անհարգալից պահվածքի համար՝ խնդրելով դա դիտարկել որպես կենսափորձի պակաս, այլ ոչ որպես դիտավորություն։
Որպես պատասխան՝ ստացել եմ չինական զուսպ ու ժպիտով արձագանք․ «Տեսնենք»։
Հիշեցնեմ, որ Չինաստանի կառավարությունը ամենաշատ՝ 100․000 դեղաչափ (50․000 անձի համար) ԿորոնաՎակ պատվաստանյութ է տրամադրել Հայաստանին։ Մինչդեռ մեր երկրի գործադիր և օրենսդիր իշխանությունը փողոցային մակարդակի վերաբերմունք է ցուցաբերում Չինաստանի նկատմամբ։
Հուսով եմ, դա իրոք անմեղսունակություն է, ոչ թե դիտավորություն։ Բայց միաժամանակ վստահ եմ, որ չինական կողմը այդ հրապարակային վիրավորանքը չի մոռանա։ Իսկ մենք շարունակ դժգոհում ենք, թե մենակ ենք աշխարհում։ Բնական չէ՞»։