Միասին կարող ենք
կարևոր
904 դիտում, 37 րոպե առաջ - 2026-05-29 20:18
Քաղաքական

Ուկրաինայում ամեն ինչ դրանից սկսվեց․ Պուտինը՝ Հայաստանի եվրոպական ուղու մասին

Ուկրաինայում ամեն ինչ դրանից սկսվեց․ Պուտինը՝ Հայաստանի եվրոպական ուղու մասին

Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հարցով երկխոսությունը պետք է կառուցվի բացառապես լիակատար բացության և ազնվության սկզբունքների վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Խոսելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի մասին՝ նա նշել է.

«Ամեն ինչ պետք է հաշվարկել: Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար կապերը չեն տուժի Երևանի՝ Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված տնտեսական որոշումների պատճառով։ Եթե Հայաստանը սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել։

Հայաստանի քաղաքացիների համար, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից, կգործեն միգրանտների նկատմամբ կիրառվող սովորական պահանջները:

Մենք ճիշտ ենք համարում, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե, որի ընթացքում կորոշվի, թե Հայաստանը որտեղ պետք է լինի՝ Եվրամիությունո՞ւմ, թե՞ Եվրասիական միությունում»։ 

Պուտինը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին․

«Ես Փաշինյանին ասել եմ՝ այն ամենը, ինչ լավ է հայ ժողովրդի համար, ընդունելի կլինի նաև Ռուսաստանի համար։

Բայց այստեղ խոսքը զուտ տնտեսական հարցերի մասին է։ Ուկրաինայում ճգնաժամն էլ հենց դրանից սկսվեց»։